GS հյուրանոցի մասին

GS ՀՅՈՒՐԱՆՈՑՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ՎԱՅՐ Է ՁԵՐ ԿԱՏԱՐՅԱԼ ՀԱՆԳԻՍՏՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

16 ՀԱՄԱՐ

Յուրօրինակ դիզայնով համարները ներկայանում են բացառիկ ձևաչափով։ Շքեղ հանգիստ՝ բացառիկ հարմարություններով։

50 ԱՇԽԱՏԱԿԻՑ

GS հյուրանոցում ամեն ինչ մտածված է Ձեր խաղաղ ու հաճելի հանգստի համար, իսկ ուշադիր ու հոգատար անձնակազմը կանի ամեն հնարավորը՝ Ձեր ժամանցը կազմակերպելու համար:

ՕՐԵԿԱՆ 25 ՀՅՈՒՐ

GS հյուրանոցն իր ջերմ մթնոլորտով, բարձրակարգ ծառայությունների ու հաճելի սպասարկման շնորհիվ արժանանում է մեր հյուրերի բարձր գանահատականին։

ԻՆՉՊԵՍ Է ԿԱՌՈՒՑՎԵԼ ՀՅՈՒՐԱՆՈՑԸ

Այս հյուրանոցը յուրահատուկ է

GS հյուրանոցն առանձնանում է իր եզակի դիզայներական լուծումներով, սենյակների չկրկնող ներքին հարդարմամբ, գերհարմարավետությամբ, սպասարկման բարձր որակով, որը համապատասխանում է բոլոր սահմանված չափանիշներին: Բոլոր սենյակները կահավորված են շքեղության ու էլեգանտության համադրությամբ՝ նախատեսված բացառապես նրբաճաշակ հյուրերի համար:

Ձեր տրամադրության տակ են 16 հարմարավետ և ընդարձակ սենյակներ, որոնք կապահովեն լիարժեք ու անմոռաց հանգիստ:

GS հյուրանոցն անփոխարինելի վայր է Ձեր կատարյալ հանգիստն ապահովելու համար:
GS հյուրանոցն առանձնանում է մի շարք առավելություններով՝ յուրաքանչյուր համար ունի ավտոկայանտեղի, որտեղից կա հատուկ մուտք դեպի ամրագրված սենյակ: Եթե չեք ցանկանում լինել ուշադրության կենտրոնում կամ պարզապես չեք ցանկանում Ձեր անձնական կյանքը տեսանելի դարձնել, ապա GS հյուրանոցի այս առավությունը Ձեզ համար է:
Հյուրանոցի բոլոր 16 համարների ինտերիերի լուծումները մանրակրկիտ կերպով մտածված են, որից յուրաքանչյուրը պատրաստված է անհատական դիզայնով, վառ երևակայությամբ ու չկրկնվող մոտեցմամբ:
Հարմրավետ ու յուրահատուկ կահավորված սենյակներ, որոնք կգոհացնեն թե հայաստանցիներին, թե ճանապարհորդներին, թե անձնական գաղտնիությունը նախընտրողների համար: Անհրաժեշտ բոլոր պարագաներով հագեցած սենյակները պարզապես ստեղծված են իդեալական հարմարավետություն ապահովելու համար:

GS հյուրանոցն առաջարկվում է հայկական և եվրոպական խոհանոցների համեղ և բազմազան ուտեստներ ու խորտիկներ, որոնք կբավարարեն անգամ ամենաքմահաճ այցելուի համային պահանջները: Մատուցվող յուրօրինակ և անկրկնելի հայկական ու եվրոպական խոհանոցի ուտեստների բազմազանությունը, համը, 24 ժամյա պատվերի հնարավորությունը հաճելիորեն կզարմացնեն Ձեզ:
Համեղ գինիներն ու կոկտեյլեները կլրացնեն Ձեր ռոմանտիկ ընթրիքն իրենց բացառիկ համով, որոնք կարող եք վայելել GS հյուրանոցի յուրահատուկ սենյակներում: Կարող եք համտեսել նաև պրոֆեսիոնալ բարմենի կողմից պատրաստվող յուրահատուկ կոկտեյլներ:
Բազմակողմանի որակավորում ստացած ու բարեհամբյուր անձնակազմի հոգատարության շնորհիվ նույնիսկ ամենաքմահաճ հյուրը գոհ կմնա սպասարկումից։
Ներքին կահավորմամբ և սպասարկման որակով հյուրանոցը համապատասխանում է սահմանված բոլոր չափանիշներին:
Բարձրակարգ GS հյուրանոցի ներքին հարդարումը համադրում է ժամանակակից տարրեր և անսահման հարմարավետություն:


GS հյուրանոցն որդեգրել է հյուրերին ամենաբարձր մակարդակով սպասարկելու, լավագույնը մատուցելու տարբերակեր, որը կգոհացնի նույնիսկ անենաքմահաճ մարդուն:

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

GS ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

2007 թվականին բացված GS հյուրանոցը դարձել է դիզայներական ոճի ու նորագույն թրենդերի մարմնացում։ Ինչպես նաև անձնական կյանքի գաղտնիության, անվտանգության ու հարմարավետ հանգստի ապահովման լիակատար մարմնացում։ Գեղեցկություն, բարձր որակ, հարմարավետություն և հանգստություն․․․


Տարիների ընթացքում՝ արժանանալով մեր հյուրերի բարձր գնահատանքին, GS հյուրանոցն ընդլայնեց և նոր մասնաշենքով։
Այս հյուրանոցը յուրահատուկ է իր տեսքով, դիրքով, նշանակությամբ, դիզայնով ու առաջարկած ամենատարբեր ծառայություններով:

ՇԵՇՏԱԴՐՎԱԾ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ

Տարիների ընթացքում GS հյուրանոցը չի կորցրել սահմանված որակի բարձր նշագիծը և շարունակում է մատուցել միայն որակյալ սպասարկում։ Շեշտադրված շքեղություն, բարձրարժեք կահավորանք, դիզայներական նորույթների կիրառում, որոնք արժանանում են մեր այցելուների բարձր գնահատանքին։

ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՄՈՏԵՑՈՒՄ

Հետագա տարիներին ընդլայնվելուց հետո նույնպես GS հյուրանոցում կարելի է հանգստանալ՝ վստահ լինելով, որ Ձեր հանգիստն ապահով է ու անվտանգ։ Ինչպես նաև պահպանվում է կամ Ձեր հյուրի գաղտնիությունը։

ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԲԱՑՈՒՄԸ

GS հյուրանոցի բացումը տեղի ունեցավ 2007 թվականին, իսկ հետագա տարիներին հյուրանոցն ընդլայնեց իր տարածքն՝ ավելացնելով հաճախորդների բանակը։ Հյուրանոցի շլացուցիչ ներքին հարդարումը, դիզայներական կահույքի լավագույն նմուշները նպատակ ունեն անմոռանալի դարձնել Ձեր հանգիստը։