Համար 9
Մեկ ննջասենյակ

Այս հյուրանոցն ինքն իրենով այնքան յուրահատուկ ու տարբերվող է, որ կարելի է պարզապես գալ ու գեթ մեկ անգամ համոզվել, որ այստեղ տիրում է բացառիկ մթնոլորտ: Շքեղ, բացառիկ, հարմարավետ ու վստահելի` այսպես կարելի է բնութագրել GS հյուրանոցի այս համարը: Մեր  նպատակն է դարձնել Ձեր հանգիստն անմոռանալի՝ շնորհիվ հյուրընկալ մթնոլորտի, լավագույն հնարավորության և ուշադիր վերաբերմունքի: Այս համարի ներսում տիրում է լրիվ այլ իրականություն: Մոդեռն ոճի ու հարմարավետության համադրություն, մինիմալիզմ, ինքնատիպ կահավորում և բազում այլ յուրահատկություններ: